Ճապոնական Ֆուկուսիմա նահանգի իշխանությունները նախատեսում են 14 տարեկանից ցածր երեխաներին եւ հղի կանանց տրամադրել իոնացված ճառագայթման դոզան չափող սարքեր` դոզիմետրեր: Ընդհանուր առմամբ կհատկացվի մոտ 300 հազար սարք` յուրաքանչյուրը 15 հազ. իեն ($186) արժողությամբ: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Բացի այդ, դպրոցների տարածքներում եւս նման սարքավորումներ կտեղադրվեն: Այս միջոցառումները ձեռնարկվում են «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի վթարից հետո նահանգի բնակիչների առողջության մոնիտորինգի 30-ամյա ծրագրի շրջանակում: Ծրագրով նաեւ պարբերական ռադիոլոգիական հետազոտություն է իրականացվելու բնակիչների համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ծրագրի ֆինանսավորման համար ստեղծել հատուկ հիմնադրամ` 103 մլրդ իեն ($1,3մլրդ) կապիտալով:




























