Սանկտ Պետերբուրգի մերձակայքում զանգվածային ծածկռտուք է տեղի ունեցել կովկասցիների մասնկացությամբ: Արդյունքում կա մեկ զոհ:

Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Լենինգրադի մարզի Նիկոլսկոյե քաղաքում:   «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` սրճարանում, որտեղ հանգստացել են ծագումով դաղստանցի երթուղայինի հինգ վարորդներ, վեճ է բռնկվել նրանց եւ 28-ամյա մի երիտասարդի միջեւ, ով գտնվել է ոչ սթափ վիճակում:

Երիտասարդը, հակահարված ստանալով դաղստանցիներից մեկից, օգնություն է կանչել, արդյունքում վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Դաղստանցի վարորդներից մեկը հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում հաճախակի են դարձել կովկասցիների եւ սլավոնների միջեւ ընդհարումները: