Բանգլադեշի Խան Ջահան Ալի տաճարում կոկորդիլոսը, որն այստեղ սրբազան կենդանի է համարվում, պատառոտել է ուխտավորուհիներից մեկին:

Ըստ BBC-ի` մահմեդական Խան Ջահան Ալի տաճարը ուխտավորներին հնարավորություն է ընձեռում «ձեռնասուն» կոկորդիլոսների հետ մտնել լճակի մեջ:

Ամեն օր տաճար են այցելում հարյուրավոր մարդիկ` աղոթելու եւ ցանկությունների իրականացում խնդրելու համար: Ծիսակատարությունների ընթացքում ուխտավորները հաճախ են կոկորդիլոսներին կերակրում մսով:

Երեք տարի առաջ տաճարում եւս մեկ ուխտավոր էր զոհվել նմանատիպ ծիսակարգի ժամանակ: