Հաղարծին վանական համալիրում շինարարները վանդալիզմ են իրականացրել: Նրանք անփութորեն քանդել են հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար:
Այս ամենին ականատես է եկել NEWS.am-ի թղթակիցը:
Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»:
Բացի այդ, վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքում խորանի կողքերին լուսավորության համար դրվել են ժամանակակից լուսամփոփներ եւ վարդակներ, որոնք բացարձակապես համահունչ չեն ճարտարապետական հուշարձանին:
Զերծ մնալով մասնագիտական գնահատականից, ցանկանում ենք Եկեղեցու եւ Մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի նման դրսեւորման վրա:



























