Աշխարհի առաջատար Facebook սոցիալական ցանցն ընդլայնում է իր լսարանը, որն արդեն հասել է 750 միլիոն նշագծին: Այդ մասին հայտնում է TechCrunch-ը, վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները: Պաշտոնական տվյալներով, պարբերաբար Facebook են այցելում կես միլիարդ մարդ, սակայն առաջին անգամ այդ նշագիծը հատվել է գրեթե կես տարի առաջ: Այժմ ցանցը նոր խնդիր է դրել իր առջեւ` հատել մեկ միլիարդի սահմանը:
Ինտերնետում տվյալներ են հայտնվում ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնք հաճախ հակասական են լինում: Այսպես, Socialbakers կայքը մայիսի վերջին հայտնել էր 700 միլիոն ակտիվ օգտվողների մասին, իսկ հունիսին Inside Facebook-ից տեղեկություն էր տարածվել, որ օգտվողների թիվը 13 միլիոնով պակաս է:
Facebook-ի պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում է այն մասնակիցներին, որոնք վերջին ամսվա ընթացքում թեկուզ մեկ անգամ մտել են սոցիալական ցանց:




























