ԱՄՆ-ն շահագրգռված է ՌԴ-ի հետ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատել այն ոլորտներում, որտեղ երկու երկրները կարող են համատեղ աշխատել: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հոդվածում, որը հրապարակվել է շաբաթ The Washington Post թերթում:

«Նախագահ Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում ես եղել եմ ուղղախոս եւ հստակ: Միացյալ Նահանգները չեն ձգտում հակամարտության: Մենք ցանկանում ենք կայուն եւ կանխատեսելի հարաբերությունն, որոնցում մենք կաշխատենք Ռուսաստանի հետ այն հարցերի շուրջ, ինչպես ռազմավարական կայունությունն ու սպառազինությունների վերահսկումը: Ահա ինչու ես անհապաղ որոշում կայացրի երկարաձգել հիգ տարով Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին նոր պայմանագիրն ու ամրապնդել ամերիկյան ժողովրդի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը»:

«Միեւնույն ժամանակ ես սահմանել են զգալի հետեւանքներ այն վարքի դեպքում, որը խախտում է ԱՄՆ ինքնիշխանությունը՝ ներառյալ մեր ժողովրդավարական ընտրություններում միջամտությունը: Եւ նախագահ Պուտինը գիտի, որ ես առանց վարանելու կպատասխանեմ գործողություններին, որոնք կարող են վնասել: Երբ մենք հանդիպենք, ես եւս մեկ անգամ կընդգծեմ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ համախոհ դեմոկրատիաների հակումը մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում»:

«Մենք միասնական ենք Ռուսաստանի կողմից եվրոպական անվտանգությանը, այդ թվում՝ Ուկրաինայում դրա ագրեսիային դիմաց հակազդելու հարցում, եւ անկասկած Միացյալ Նահանգները վճռականություն կդրսեւորի մեր ժողովրդավար արժեքները պաշտպանելու գործում, որոնք մենք չենք կարող առանձնացնել մեր շահերից»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Պուտին-Բայդեն հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությունն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Դա կլինի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդների առաջին անձնական հանդիպումը ԱՄՆ նախագահի պաշտոնը Բայդենի կողմից ստանձնելուց ի վեր: