Սիրիայում մի քանի ահաբեկիչ է վիրավորվել արեւմտյան Դեյր էզ Զոր գյուղական համայնքում հարձակման հետեւանքով, գրում է SANA գործակալությունը:

Հրապարակման համաձայն՝ մի քանի ահաբեկիչ է վիրավորվել արեւմտյան Դեյր էզ Զորա գյուղական համայնքում պայթյունի հետեւանքով: Տեղական աղբյուրները հաղորդել են գործակալությանը, որ պայթուցիկը գործել է մեքենայում, որը պատկանում էր «Դեմոկրատական ուժերի միության» ապստամբներին, երբ ավտոմեքենան շրջանցում էր Ալ Հուսան գյուղը Դեյր էզ Զոր գյուղական տեղանքում: Պայթյունի հետեւանքով մի շարք ահաբեկիչներ են վիրավորվել:

Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կիրակի գիշերը չորս ականապատ ավտոմեքենա է պայթեցվել Սիրիայում Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուս քաղաքում: Հարձակման են ենթարկվել շտաբներն ու զորամասերը, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից ձեւավորված սիրիական ընդդիմությունից եւ տեղակայված են այդ քաղաքում: Պայթյունների հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: