Միացյալ Նահանգներն ու ուրիշ երկրները պետք է պահանջեն փոխհատուցում Չինաստանից 10 տրիլիոն դոլարի չափով կորոնավիրուսի ծագման համար, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՌԲԿ-ն:
«Ժամանակն է, որ Ամերիկան եւ ամբողջ աշխարհը պահանջեն փոխհատուցում եւ պատասպանատվություն Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից [կորոնավիրուսի համար]: Մենք պետք է միաձայն հայտարարենք, որ Չինաստանը պետք է վճարի»,-ասել է նա եւ կոչ արել աշխարհի երկրներին ՉԺՀ-ին առնվազն 10 տրիլիոն դոլարի չափով հաշիվ ներկայացնել: Թրամփը հերթական անգամ անվանել է կորոնավիրուսիը «չինական վիրուս» եւ ընդգծել, որ դրա տարածման պատճառով միայն ամերիկյան տնտեսությունը կրել է 16 տրիլիոն դոլարի չափով վնաս: «Չինաստանը կդադարեցնեցի ռազմականացումը, իսկ ամերիկյան ընկերությունները կսկսեն վերադառնալ ԱՄՆ, եթե ստիպենք ՉԺՀ-ին հատուցել այդ վնասը»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ավելի վաղ COVID-19-ի լաբորատոր ծագման մասին հայտարարել էր ԱՄՆ-ն, ինչից հետո Ջո Բայդենը պահանջել էր մահաբեր վիրուսի ծագումնաբանության խորքային հետաքննություն: Ավելի ուշ Daily Mail-ը հրապարակել էր բրիտանացի գիտնական Անգուս Դալգլիշի եւ նորվեգացի գիտնական Բրիգեր Սերենսենի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակել էին «ապացույցներ» Ուհան քաղաքում չինական լաբորատորիայում COVID-19-ի արհեստական ստեղծման մասին «ապացույցներ»: Սակայն Չինաստանը հրաժարվել է ընդունել ցանկացած ապացույցները՝ հայտնելով, որ չկան COVID-19-ի լաբորատոր ծագման մասին որեւէ վկայություններ:





























