Առնվազն երեք մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են Թուրքիայի ավիահրավածի հետեւանքով, որը հասցրել էին Իրաքի հյուսիսում փախստականների ճամբարի ուղղությամբ, որտեղ բնակվում են Թուրքիայից հազարավոր քուրդ փախստականներ: Այդ մասին հայտարարել է Քրդստանի Հայրենասիրական միություն կուսակցության անդամ Ռաշադ Քելանին, հաղորդում է LBC-ը:

Ավիահրավածը հասցվել է երեք օր անց, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր Իրաքին, որ Թուրքիան «կմաքրի» փախստականների ճամբարը, որը, նրա խոսքով, քուրդ ահաբեկիչների ապաստարանն է:

Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցը, որը խոսել է անանունության պայմաններում, հաստատել է, որ ավիահարվածի հետեւանքով զոհվել են մարդիկ ճամբարում, սակայն չի հայտնել մանրամասները: Վերջին տարվա ընթացքում թուրքական ուժերն ակտիվացրել են հարվածները Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության բազայի ուղղությամբ Իրաքի հյուսիսում: