Առնվազն 88 մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում՝ Քեբի նահանգում, հանցախմբի հարձակման հետեւանքով, հաղորդում է Սինխուան:
Հանցագործները մի քանի օրվա ընթացքում ութ առանձին համայնքներում իրականացրել են մի շարք հարձակումներ, լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Նաֆիու Աբուբաքարը:
«Ի սկզբանե հայտնաբերվել էր 66 դի, սակայն այժմ, երբ ես խոսում եմ ձեզ հետ, հայտնաբերվել է արդեն 88 դի»,- հայտարարել է նա: Աբուբաքարի խոսքով՝ անվտանգության ծառայության ստորաբաժանումները տեղակայվել են համայնքներում, որպեսզի կանխարգելեն հետագա հարձակումները:
Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի վերջում Քեբիում ինը ոստիկան եւ քաղաքացիական պաշտպանության ջոկատի երկու անդամ է սպանվել ահաբեկիչների հարձակումը հետ մղելու ժամանակ:





























