Ռուսաստանի 12 քաղաքներում, որտեղ գործում են Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի ներկայացուցչությունները, հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները նշել են Երիտասարդության օրը։

Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանը շնորհավորել է երիտասարդներին։ «Հենց դուք եք որոշում Հայաստանի եւ Ռուսաստանի վաղվա օրը։ Բոլորը ձեզանից ոչ ստանդարտ որոշումներ, նոր գաղափարներ են սպասում, որոնք կզարգացնեն մեր եղբայրական երկրները»,- ասել է Նիկողոսյանը, NEWS.am-ին հայտնում են կառույցի Մոսկվայի գրասենյակից:

Մինչեւ 1993 թվականը Երիտասարդության օրը կոչվում էր Խորհրդային երիտասարդության օր եւ սկսած 1958 թվականից՝ նշվել է հունիսի վերջին կիրակի օրը։