Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վավերացրել է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կնքված պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010թ. սեպտեմբերի 3-ին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ պայմանագրով ամրապնդվում է երկու երկրների միջեւ պետական սահմանը Կասպից ծովից մինչեւ Վրաստան:

Հավելյալ փաստաթղթերում նշվում է, որ սահմանի գիծը որոշվում է նախկին Դաղստանի Ինքնավար ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում:

Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի պայմանագիր ունի: Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկու երկրների միջեւ տարածքային հավակնություններ չկան:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ պետական սահմանի երկարությունը կազմում է 284 կիլոմետր: