Ատոմային ռումբ հավաքելու համար Իրանին կարող է մի քանի շաբաթը բավականացնել, եթե Իրանը շարունակի խախտել 2015-ի համաձայնագիրը, որը սահմանափակում է իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում:

Բլինքենը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե «ցանկանում է արդյոք եւ պատրաստ է արգյոք» Իրանը վերադառնալ համաձայնագրի պահպանմանը, քանի որ շարունակվում են համաձայնագրին ԱՄՆ-ի միանալու բանակցությունները:

«Միեւնույն ժամանակ, նրա միջուկային ծրագիրը սրընթաց առաջ է շարժվում․․․ Որքան երկար է դա տեւում, այնքան շատ է կրճատվում ընդմիջման ժամանակը... Այժմ, ըստ հանրային զեկույցների, այս ժամանակահատվածը լավագույն դեպքում կրճատվել է՝ դառնալով մի քանի ամիս: Եւ եթե դա շարունակվի, կտեւի մի քանի շաբաթ»,- Բլինքենին է մեջբերում է Reuters-ը: