Իրանի արեւելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել:
Ինչպես հայտնում է BBC-ն, վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նախօրեին, ժամը 23:17-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 48 կմ հեռավորության վրա, օջախը եղել է 37 կմ խորության տակ:
Հնարավոր զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:




























