Իսլանդիան հունիսի 27-ին պաշտոնական բանակցություններ է սկսել Բրյուսելի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ: Գործընթացի արդյունքը պետք է լինի Իսլանդիայի ազգային օրենսդրությունը ԵՄ նորմերին եւ կանոններին համապատասխանեցումը: Այսօր քննարկվող չորս օրենսդրական ոլորտներից երկուսը` գիտության եւ մշակույթի ոլորտները լիովին համաձայնեցվել են:

Սպասվում է, որ որոշակի բարդություններ կառաջանան ձկնարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների նորմերի համապատասխանեցման ժամանակ, քանի որ Եվրամիությունը անընդունելի է համարում իսլանդական կետորսական ավանդույթները եւ արդեն մի քանի խնդիրներ է ունեցել ձկան որսի քվոտաների հարցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: