Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցությունը ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է արգելել ռուսաստանցիների այցելությունները Թուրքիա:

Փաստաթուղթը վերնագրված է. «Ռուսաստանցի տուրիսների անվտանգության երաշխավորման անհրաժեշտության մասին»: Նման առաջարկների համար առիթ է դարձել թուրքական Բոդրում քաղաքի հանգստավայրում ռուս տուրիսների զանգվածային ալկոհոլային թունավորման փաստը, որի հետեւանքով արդեն 5 ռուս է աղջիկ է մահացել:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի բլոգում Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիայում «ցանկանում էին աղջիկներին հարբեցնել, որ հետո բռնաբարեն», հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի 16-ին Ռուսաստանն ու Թուրքիան հանել են երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը: Միմյանց տարածք այցելելու եւ այնտեղ 30 օր մնալու համար Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է միայն ունենալ անձնագիր: Միաժամանակ, հարեւան երկրի տարածքում մնալու ժամկետը չպետք է անցնի 90 օրից: