Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Արցախի ԱԽ-ից  NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից  իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։

Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։