ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության եւ SPIE (Օպտիկայի եւ ֆոտոնիկայի միջազգային հանրություն)-ի ԵՊՀ եւ ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի մի շարք ուսանողներ այցելել են Գավառի մանկատուն։
Այցելության նպատակն էր դպրոցական տարիքի երեխաների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացումը։ Այցելության ընթացքում ցուցադրվել են ֆիզիկայի երեւույթների բազմաթիվ պատկեարվոր փորձեր, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընդունվել երեխաների կողմից։ Ֆիզիկայի փորձերից բացի հանդիպումը ավելի հետաքրքիր են դարձրել ուսանողների երաժշտական կատարումները, կազմակերպված թիմային խաղը եւ համեստ նվերները։











Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



























