Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք անձանց, որոնք ծեծի էին ենթարկել ամերիկուհի լրագրող Ամանդա Էրիքսոնին եւ բրիտանուհի իրավապաշտպան Սիլվի Դեւիսին:

Ձերբակալվածներն են Ադիլ Թաղիզադեն, Ռոման Հասանովը եւ Վյուսալ Հիրդալանը:

Հունիսի 15-ի, լույս 16-ի գիշերը Էրիքսոնն ո Դեւիսը ենթարկվել էին հարձակման 4 անհայտ անձանց կողմից Բաքվի Վիդադի փողոցում:

Էրիքսոնն եւ Դեւիսը համագործակցում էին Ադրբեջանի տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Ամանդա Էրիքսոնը համագործակցում էր նաեւ Washington Post եւ New York Times թերթերի հետ: