ՄԱԿ-ում զգուշացրել են Մյանմայում հիվանդություններից եւ սովից զանգվածային մահերի հավանականության մասին: Այս մասին հայտնել է Մյանմայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը:

Նշվում է, որ Մյանմայում քաոս է տիրում, տնտեսությունը պարալիզացվել է փետրվարյան ապստամբությունից եւ այլակարծության ճնշումից հետո, որի արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց:

Մարտական գործողություններ են ծավալվել մի քանի շրջաններում, որտեղ կան ոստիկանության կողմից սպանվածներ:

Վերջին շրջանում Կայա նահանգում բախումները հաճախացել են: