Երեւանում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

Մայրաքաղաքում սա առաջին խոշոր միջոցառումն է սկսված քարոզարշավի շրջանակներում: Ընտրողների հետ հանդիպումն անցկացվում է Նոր Նորք թաղամասում:

Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները` նրա առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել էին Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր: Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է բնակչությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի`կապված անվտանգության, տնտեսության եւ երկրում տիրող իրավիճակի հետ: