Ռուսաստանցի գիտնականները շարունակում են արտերկրյա քաղաքակրթություններ որոնել եւ վստահ են, որ կհասնեն իրենց նպատակին 20 տարուց:
«Կյանքի գոյացումը նույնքան անխուսափելի է, որքան ատոմների ձեւավորումը: Կան հիմնարար օրենքներ, որոնք միատեսակ են ողջ Տիեզերքի համար: Այլ մոլորակներում կյանք գոյություն ունի: 20 տարուց մենք նրանց կգտնենք»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ֆինկելշտեյնը:
Գիտնականի խոսքով, այլմոլորակայինները նման են մեզ` երկու ոտք, երկու ձեռք եւ գլուխ. «Միգուցե նրանք մաշկի այլ գույն ունեն»:
Գիտնականների տվյալներով, ներկայումս հայտնաբերվել են մոտ հազար էկզոմոլորակներ, եւ դրանց 10 տոկոսը նման են երկրին: Կյանքը կարող է լինել այդ մոլորակներում, եթե այնտեղ ջուր լինի:




























