Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մտավախություն է հայտնել իրանական ՌՕՈւ նավերի հետ կապված, որոնք այժմ հատում են Ատլանտյան օվկիանոսը: Նա նշել է, որ դրանք, հնարավոր է, զենք են տեղափոխում Վենեսուելա, հաղորդում է Politico-ն:
Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը՝ ելույթ ունենալով Սենատում, հայտարարել է, որ «Իրանին՝ տարածաշրջան զենք մատակարարելը թույլ տալը մեծ մտահոգություն է առաջացնում»:
Իրանի ՌՕՈւ նավերը մտել են Ատլանտյան օվկիանոս:
Օսթինը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ զենք է գտնվում իրանական նավերի մոտ:





























