ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն Աստանայում Իսլամական Կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 38-րդ նստաշրջանի բացման արարողությանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի եւ Կիպրոսի փոխհարաբերությունների կապակցությամբ:

Նրա խոսքով, անհանգստություն է հարուցում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԻԿԿ-ն հիմնվել է 1969թ. սեպտեմբերի  25-ին Ռաբաթում: Ներկայումս կազմակերպության անդամ են 57 երկրներ: Հունիսի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել կազմակերպությունը վերանվանել Իսլամական համագործակցության կազմակերպություն: