Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կարիերիստ» նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ կիսվել է Սպիտակ տան նախորդ եւ ներկայիս «բնակիչների» տարբերությունների մասին իր կարծիքով, գրել է Washington Examiner-ը:
Պուտինը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «արտասովոր անձնավորություն»՝ նշելով, որ նա բավականին իմպուլսիվ է՝ ի տարբերություն Բայդենի, որն ավելի կանխատեսելի անձնավորություն է:
«Դե, նույնիսկ այժմ կարծում եմ, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը արտասովոր, տաղանդավոր մարդ է: Հակառակ դեպքում նա չէր դառնա ԱՄՆ նախագահ», - ասել է Պուտինը NBC News-ի թղթակից Կիր Սիմոնսին: «Նա կոլորիտային անձնավորություն է: Նա ձեզ դուր գալիս է, թե ոչ, ամեն դեպքում, չի եկել ամերիկյան վերին իշխանական օղակներից եւ չի մասնակցել մեծ քաղաքականությանը, սա փաստ է»:
«Նախագահ Բայդենը, իհարկե, արմատապես տարբերվում է Թրամփից, քանի որ նա կարիերիստ է», - շարունակել է Պուտինը: «Նա գրեթե իր ամբողջ հասուն կյանքն անցկացրեց քաղաքականության մեջ: Պարզապես մտածեք, թե քանի տարի է նա անցկացրել Սենատում. բոլորովին այլ անձնավորություն»:
«Ես իսկապես հուսով եմ, որ չնայած որոշ առավելություններին եւ որոշ թերություններին, ԱՄՆ ներկայիս նախագահի անունից իմպուլսիվ շարժումներ չեն լինի», - ավելացրել է Պուտինը՝ խոստովանելով, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները վերջին տարիներին վատթարանում են:
ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները հանդիպելու են հունիսի 16-ին Ժնեւում՝ ԱՄՆ ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումներից հետո ծրագրված գագաթնաժողովի շրջանակներում: Հանցագործությունները, ենթադրաբար, կատարվել են Ռուսաստանի տարածքից:
Բայդենը, որը Պուտինին «անհոգի» «մարդասպան» անվանել է, շարունակում է հանդիմանել Ռուսաստանին եւ պնդել, որ ռուսական կողմի ագրեսիվ գործողությունների դեպքում ինքը միջոցներ է ձեռնարկելու:


























