Իրանի հարավում գազի եւ նավթի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել:
Հետախուզությունը հաստատել է, որ բնական գազը Ասսալիայի շրջանում կազմում է 260 միլիարդ խմ:
Իրանական ազգային նավթային ընկերությունը նաեւ բարձրացրել է Ասսալիայի նավթային պաշարների գնահատականը, որ այժմ կազմում է 1 միլիարդ բարել, հաղորդում է ANS-ը՝ վկայակոչելով Mehr-ը:
Իրանական նավթային պաշարների ընդհանուր քանակությունը կազմում է 700 միլիարդ բարել:




























