«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վրա սկսվել է հատուկ պաշտպանական կտորից գմբեթի տեղադրումը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ կառուցվածքը հավաքում են  կռունկների օգնությամբ արդեն պատրաստի բաղադրիչներից, որոնք արվել են Իվակի քաղաքի նավահանգստում: Ահռելի կառույցի բաղադրիչները իրար են միանում գրեթե առանց մետաղական հեղույսների, ինչն առավելագույնս արագացնելու է միացման աշխատանքը:

Ենթադրվում է, որ պաշտպանական գմբեթը կդադարեցնի ռադիոակտիվ շոգու արտանետումը:

Առաջին էներգաբլոկի վրա գմբեթի մոնտաժումը ծրագրվում է ավարտել սեպտեմբերի վերջին: Նույնատիպ կառուցվածքներով նախատեսվում է փակել նաեւ երրորդ եւ չորրորդ ռեակտորները: Աշխատանքների համար նախատեսվում է ծախսել մոտ 1 միլիարդ դոլար: