Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «ողջամիտ» է համարել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեի առաջարկը՝ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ: «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Աբխազիայից, Վրաստանը կարող է բանակցություններ սկսել առանց միջնորդների:
Շեւարդնաձեի խոսքով, Աբխազիան այլեւս երբեք չի դառնա Վրաստանի սովորական տարածաշրջան եւ կորսվել է որպես միացյալ պետության մաս: Նա կարծում է, թե երկու երկրների ժողովուրդները կարող են գոնե խաղաղ գործակցել, հաղորդում է RBC-ն:




























