Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ընտրվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Ընկերության տնօրենների խորհուրդը մայիսի վերջին հաստատել էր թեկնածուների նոր կազմը, Ռոբերտ Քոչարյանը մնացել էր թեկնածուների ցանկում:
Խորհրդի կազմում առաջարկվել է 12 թեկնածու, մինչդեռ նախկինում այն բաղկացած էր 11 անձից:
Նորեկներից են Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» հիմնադիր Դավիթ Յակոբիշվիլին եւ «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը:
Իրենց աթոռները խորհրդում կորցնելու են ԱՖԿ-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Չերյոմինն ու Sistema Shyam Teleservices-ի տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեհրոտրան:
ԱՖԿ «Սիստեման» ռուսաստանյան դիվերսիֆիկացված խոշորագույն հոլդինգներից է, հիմնադրվել է միլիադատեր Վլադիմիր Եվտուշենկովի կողմից, 1993թ.:



























