Իրանի պետական հեռուստաընկերությունը սյուժե է ցուցադրել, որում ներկայացրել է ստորգետնյա հրթիռային հանքերը մարտական հերթապահության մեջ գտնվող հեռահար հրթիռներով:

Ինչպես գրում է The New York Times-ը, իրանական հրթիռային զորքերի այդ օբյեկտների տեղակայման վայրը չի նշվում, ենթադրվում է, որ դրանք գտնվում են երկրի հյուսիս-արեւմուտքում: Հանքերը, որոնք ծածկված են մետաղյա սալիկներով, զգալիորեն պաշտպանված են հնարավոր հարձակումներից: Ինչպես հայտնում են իրանցի սպաները. Այդ հրթիռները արագ արձագանքման համակարգի միայն մի մասն են եւ պատրաստ են «հարված հասցնել նախանշված թիրախներին ցանկացած պահի»: