Կանադական Սենտ-Ջոնս քաղաքում հայտնվել են զոմբիների հարձակման մասին պաստառներ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով CBC-ը, պաստառներից մեկը տեղադրվել է կանադական Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգի մայրաքաղաքի մայրուղիներից մեկի ճանապարհին: «Պատրաստվեք Ահեղ դատաստանին», «Զոմբիների հարձակում, փախեք», «Կանոն թիվ 2, սատկացրու առանց մտածելու»:
Պարզվել է, որ նախազգուշացումը խուլիգանների կատակն է, որոնք այդպես են ձեւափոխել ճանապարհային աշխատանքների մասին ազդարարող էլեկտրոնային ցուցանակը:
Չարաբաստիկ արարքի հեղինակներին առայժմ դեռ չեն գտել, եւ ընդհանրապես հայտնի էլ չէ, պատարստվում են արդյոք ոստիկանները գտնել մեռյալների հարձակման մասին ազդարարողներին: Թյուրիմացությունը պարզվել է, իսկ քաղքի բնակիչները հանգիստ շունչ են քաշել:




























