Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել 22-ամյա ֆրանսուհուն ամուսնանալ երկու տարի առաջ մահացած երիտասարդի հետ: Ինչպես գրում է The Daily Mail-ը, աղջիկը նման ցանկությամբ դիմել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որից հետո իշխանությունները որոշել են ընդառաջ գնալ նրան, քանի որ աղջիկը կարողացել է ապացուցել, որ նրանք հարսանիքը պլանավորել էին նախկան տղայի մահը: 2009-ին նրանք որդի էին ունեցել, որից անմիջապես հետո 20-ամյա երիտասարդ հայրը մահացել է ավտովթարից:
Թույլտվություն ստանալով, աղջիկը ընտանիքի եւ ընկերների ներկայությամբ, իսկական ամուսնական արարողություն է կազմակերպել, որի ավարտին նա հայտարարել է. «Նա իմ առաջին տղամարդն էր,մենք հանդիպում էինք 4 տարի: Կարծում էինք, որ միասին կմեծացնենք մեր որդուն: Ես երբեք չեմ ցանկացել դա մենակ անել, բայց ճակատագիրն այլ բան որոշեց: Հիմա ես նրա կինն եմ եւ միշտ կսիրեմ նրան»:
Միաժամանակ, ընտանեկան իրավունքի ոլորտում ֆրանսիացի փորձագետը նշել է, որ եթե երիտասարդ աղջիկը որոշի նորից ամուսնանա, ապա ստիպված է լինելու նախ ամուսնալուծվել մահացած ամուսնուց:
Նշենք, որ 2004-ին մեկ այլ ֆրանսուհի եւս հաջողացրել էր ամուսնանալ իր բոյֆրենդի հետ: Նրա ընկերը ոստիկան էր եւ մահացել էր վթարի հետեւանքով, հիշեցնում է NEWSru.com-ը:




























