Երկիր մոլորակի եւ 2011 MD աստերոիդի հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հայտնում է «Space.com»-ը, հունիսի 27-ի երեկոյան աստերոիդը շատ մոտ տարածությունից անցել է Երկիր մոլորակի կողքով: Առավելագույն մոտ տարածությունը Երկիրի եւ աստերոիդի միջեւ եղել է 12 հազար կիլոմետր: Երկնային մարմինը, որն ունեցել է 5-20 մետր տրամագիծ, անցել է Ատլանտիկայի եւ Անտարկտիդայի հարավով: Հետազոտությունները ցույց են տվել, որ աստերոիդի եւ Երկիր մոլորակի միջեւ բախում տեղի չի ունենա, եւ նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն` այն կպայթեր մթնոլորտում` այդպես էլ չհասնելով Երկիր մոլորակի մակերեւույթ:
Նշենք, որ աստղագետները վերջերս Արեգակնային համակարգում հայտնաբերել են 20 նոր գիսաստղեր, ինչպես նաեւ 33 հազար աստերոիդներ, որոնք ավելի վաղ հայտնի չեն եղել:




























