«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Երեւանի բնակիչների համար հայտարարում է Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի անցկացման մասին: 2011թ-ի հունիսի 28-30-ին երեւանցիները, միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, կստանան հնարավորություն առաջին 3 ամիսներին ծառայությունից օգտվել անվճար: Մարզերի բնակիչների համար Hi-Line «Մեգա ամառ» առաջարկն ուժի մեջ է հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա+» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ:

«Մեգա+256», «Մեգա+512» եւ «Մեգա+1024» սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: «Մեգա+2048» ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը: