Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ընդհանուր ժողովում այսօր` հունիսի 28-ին Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահ:

Ընդհանուր ժողովի 151 մասնակիցներից փակ գաղտնի քվեարկության ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին քվեարկել են 102-ը: Նրա մրցակից` ակադեմիկոս Լենսեր Աղալովյանն ստացել է 34 ձայն: