Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հուլիսի 7-ին կայցելի Ադրբեջան:

Ինչպես հայտնում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանում Բելառուսի դեսպանատունը, աշխատանքային այցի ընթացքում, նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ, կքննարկի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը, դրանց զարգացման հեռանկարները:

Բելառուսական լրատվամիջոցները ենթադրում են, որ Մյասնիկովիչը մեկնում է Բաքու՝ վարկ ուզելու: