Վրաստանում սիբիրյան խոցի ախտանշաններով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Երկուսի վիճակն էլ ծանր է, թեեւ նրանց մոտ առկա է հիվանդության միայն մաշկային տեսակը, հաղորդում է «Կավկազ-Պրեսս»-ը:
Տուժածներից մեկը Թբիլիսի է տեղափոխվել երկրի շրջաններից մեկից: Երկու մարդն էլ վարակվել են մսի մասնատման ժամանակ:



























