Google ընկերությունը ներկայացրել է սեփական Google Plus սոցիալական ցանցը, որը կոչված է մրցակցել Facebook-ի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ծրագիրը մշակողները որպես Google Plus-ի հիմնական առավելություններ նշում են օգտագործողի համար հասկանալի կարգավորումները, իր կոնտակտներն առանձին խմբերի մեջ միավորելու հնարավորությունը, յուրաքանչյուր «շրջապատի» համար հասանելիության համապատասխան կանոններ սահմանելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մի կողմից սա ակնարկ է Facebook-ին, որն օգտագործողների տվյալների պաշտպանության հետ կապված հարցերի պատճառով անընդհատ հայտնվում է սկանդալների կենտրոնում։
Սոցիալական ցանցին զուգահեռ՝ ներկայացվել է նաեւ Android սմարթֆոնների համար նախատեսված բջջային կլիենտը։ Այդ հավելվածի օգնությամբ օգտագործողը կարող է հրատարակել սմարթֆոնի տեսախցիկով արված իր լուսնակարները եւ տեսահոլովակները։
Մասնագետների խոսքով, մոտ ժամանակներս տարբերակ կառաջարկվի նաեւ iPhone-ի համար։




























