Արիզոնայի համալսարանի միկրոկենսաբան Չառլզ Գերբը կազմել է ամերիկացիների տներում ամենակեղտոտ վայրերի ցանկը: Պարզվել է, որ ամենակեղտոտ տեղերը տան մեջ ոչ թե զուգարանում են, ինչպես սովորաբար մտածում են մարդիկ, այլ խոհանոցում: Խոհանոցի փայտե տախտակի վրա, որին կերակուր են կտրտում, միկրոբները 200 անգամ ավելի շատ են, քան զուգարանակոնքի նստատեղին: Երկրորդ տեղում հեռախոսի լսափողն է: Երրորդ տեղում ամանեղենի լվացման սպունգն է… չորրորդում լոգարանի վարագույրն է, հինգերորդում՝ աղբարկղները:
Միկրոբները շատ են հավաքվում սպասք լվացող մեքենայի եւ սառնարանի դռներին, իսկ ցանկը եզրափակում է լվացքի մեքենան, հաղորդում է Allnews4-ը՝ վկայակոչելով The Epoch Times-ը:




























