Ժամանակին մեծ ժողովրդականություն վայելող MySpace սոցիալական ցանցն այս շաբաթ կվաճառեն ընդամենը 30 մլն դոլարով: Նրա ներկայիս սեփականատեր Ռուպերտ Մերդոկին ոչ միայն չահոջովեց վերականգնել ցանցի փառքը, այլեւ նա կորցրեց շուրջ 600 մլն դոլար:
Նախկին ինտերնետ-հսկային տխուր վախճանից խուսափել կարող են օգնել նոր սեփականատերերը: Հնարավոր նոր գնորդների շարքում նշվում են Specific media գովազդային ընկերության. Golden Gate Capital եւ Ostin Ventures ներդրումային հիմնադրամների անունները:
Վերջինս սերտորեն համագործակցում է MySpace-ի հիմնադիր Քրիս Դեվուլֆի հետ, ով ժամանակին վաճառել էրբիզնեսը Ռուպերտ Մերդոկին:




























