Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին 15 տարիների ընթացքում  պաշտոնապես Հայաստանից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին եւ լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները: