Սյունիքի մարզում հունիսի 28-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցով ընթացող բեռնատար ավտոմեքենայում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել` 22.30-ին:
Ա. Մահաբութին պատկանող «Ինտերնեյշնլ» մակնիշի 40 Ա 28010 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկում այրվել է 2 խմ կահույք:




























