Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 22-ին 18:30-ին տեղի կունենան հանրահավաք` Արցախի նախագահ Արայիկ  Հարությունյանի  հրաժարականի պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Դուրս եմ գալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր նույնպես այդ պահանջով եղել է  հանրահավաք, ցուցարարներն ասում էին, որ Արայիկ Հարությունյանը չի արտահայտում արցախցու տեսակետը։