Նիդերլանդներում արմատական հոլանդացիների եւ մուսուլմանական համայնքի հարաբերությունները գնալով լարվում են: Նիդերլանդներին ստորին պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, որով արգելվում է մուսուլմանական ավանդույթներով չորքոտանի մորթելու կարգը: Մինչ կենդանուն զոհաբերելը` նրան պետք է շշմեցնել: Սակայն այս կարգը հակասում է ոչխարի զոհաբերման  ծեսի կանոններին,  որոնք ընդունված են հրեաների եւ մուսուլմանների մոտ:

Օրինագծի նախաձեռնողները կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կուսակցության ներկայացուցիչ պատգմավորներն են: Այդ կազմակերպության ղեկավար Մարիաննա Տիմեի խոսքով`օրենքի նախագիծը ուղղված չէ կրոնական ազատության սահմանափակմանը:

Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, հարկավոր է, որ այն հաստատվի խորհրդարանի վերին պալատի կողմից: Սական երկրում արդեն իսկ սրվել են արմատական հոլանդացիների եւ մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները: Մուսուլմանական համայնքը Նիդերլանդներում կազմում է 1,2 միլիոն մարդ: Հուդայականները երկրում նկատելի քիչ են` շուրջ 50 հազար մարդ: