ԱՄՆ-ը ակտիվացրել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, քանի որ մտադիր է Կասպյան ավազանում ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղակայել: Այդ մասին SalamNews-ին հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ, զարգացնելով համագործակցությունը անվտանգության ոլորտում, ԱՄՆ-ը ապագայում ցանկանում է ռազմակայան տեղակայել:

Նա նշել է, թե Ամերիկան ռազմական ներկայություն ունի տարածաշրջանի երկրների մեծ մասում: «Վրաստանի բանակը կարելի է համարել ԱՄՆ բանակ: Բացի այդ Տաջիկստանում եւ Ղրղըզստանում կան ԱՄՆ ռազմակայաններ: Ուզբեկստանում Քարիմովը ցանկանում է ետ վերադարձնել ամերիկյան ռազմակայանները: Ապագայում մերձկասպյան երկրներում կարող են հայտնվել ամերիկյան ռազմակայաններ»,- ասել է նա եւ հավելել, թե սա ԱՄՆ ակտիվացման միայն սկիզբն է: