Հայաստանի Ազգային ժողովում, պարզվում է, 2008 թվականի մարտի 1-ից հետո ինտերնետային որոշ կայքեր անհասանելի են, մասնավորապես` YouTube-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 29-ին հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցում է ուղարկել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ են որոշ կայքեր անհասանելի:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Հայաստանում կան կառույցներ, որտեղ համակարգիչները ֆիլտրված են, ինչի հետեւանքով այդ կառույցներում ոչ բոլոր կայքերն են հասանելի: