Շնորհիվ Facebook-ի բաժնետոմսերի գների շարունակական աճի, Մարկ Ցուկերբերգն արդեն իր ունեցվածքով առաջ է անցել ոչ միայն Սթիբ Ջոբսից, այլեւ Google-ի ստեղծողներից՝ Սերգեյ Բրինից ու Լարրի Փեյջից:

Աշխարհի խոշորագույն սոցցանցի բաժնոտոմսերի արժեքը շարունակում է աճել, միաժամանակ հարստանում են ընկերության խոշորագույն բաժնետերերը:

Փետրվարին Forbes-ը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը գնահատում էր 13,5 միլիարդ դոլար, այսօր նրա ունեցվածքը հատել է 18 միլիարդ դոլարի սահմանը: Միլիարդ դոլարից ավելի ունեցվածք ունեն նաեւ Միլները, Դասթին Մոսկովիցը, Էդուարդո Սավերինը, Շոն Փարքերը, Պիտեր Թիլը:

Ցուկերբերգն այսօրվա դրությամբ աշխարհում երրորդ IT-գործարարն է Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսից եւ Oracle-ի ղեկավար Լարրի Էլիսոնից հետո: