Գիտնականներն ու մարկետոլոգներն առաջին անգամ գովազդային արշավ են մշակել կապիկների համար: Ըստ «New Scientist» ամսագրի` պրիմատների ուշադրությունը գրավելու համար արդեն երկու բիլբորդ է պատրաստվել: Նրանցից առաջինում պատկերված է էգ կապիկը, որը ի ցույց է դնում սեռական օրգանները, երկրորդում` արուն: Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ մարդանման կապիկներն ավելի շատ համակրում են արուին, քան էգին:
Գիտնականները որպես գիտափորձ` կհամեմատեն պրիմատների վերաբերմունքը ժելեի երկու բերնդի նկատմամբ, որոնք կտարբերվեն գույնով: Բ բրենդը չի գովազդվի, իսկ Ա բրենդի գովազդից հետո, կապիկներին առաջարկելով ընտրություն կատրել երկու բրենդի միջեւ, գիտնականները կպարզեն`գովազդն ազդել է, թե ոչ:
Ավելի վաղ Եյլի համալսարանի պրոֆեսոր Լորի Սանտոսը նկատել էր, որ կապիկները հասկանում են փողի իմաստն ու նշանակությունը: Ավելին, տնտեսության հետ կապված իրավիճակներում նրանք իրենց պահում են մարդկանց նման:
Կապիկների համար գովազդի հեղինակներն իրենց նախագիծը ներկայացրել են 2011թ. Կաննի փառատոնում:




























