Վատիկանի «Տելեպաչե Արմենիա» կաթոլիկական հեռուստատեսության հիմնադիր արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանը Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ի կոնդակով նշանակվել է Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթոլիկների նոր ղեկավար, հայտնում է «Ավետիս-ինֆոն»՝ վկայակոչելով Հայ Կաթոլիկական եկեղեցու Պատրիարքությանը (Բեյրութ, Լիբանան)։
Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Մխիթարարյան միաբանության ներկայացուցիչ Վահան Օհանյանը:
Արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանը, Լիբանանում ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 24-ին։ Նա մեծ ներդրում է ունեցել Լիբանանի հայկական կաթոլիկական հասարակության զարգացման գործում:




























