Ավարտվել է Թաթարստանի խոհրդարանի խոսնակ Ֆարիդ Մուհամեդշինի աշխատանքային այցը Հայաստան։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների բազմակողմ համագործակցության ընդլայնման եւ խորացման հեռանկարները։
Նույն օրը Ֆարիդ Մոհամեդշինն այցելել է Հայաստանի Ազգային ժողով, որտեղ ծանոթացել է խորհրդարանի աշխատանքներին։ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջտարածաշրջանային կապրին առնչվող հարցեր։
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը նշել են տնտեսական եւ մակութային կապերի հետագա ընդլայնման զգալի պոտենցիալի մասին, հայտնում է «Թաթար-Ինֆորմը»։




























